Content

Նվեր քարտեր

տեսնել ավելին »


Նվեր- քարտը հիանալի միջոց է Ձեր հոգատարությունն ու օրիգինալությունն արտահայտելու սիրելիի, ընկերների, ծնողների և բոլոր նրանց նկատմամբ, ում ուզում եք դրական և հիշարժան պահեր պարգևել:

Ձեր մտերիմներից շատերն են ցանկանում գեղեցիկ նկարներ ունենալ, ընդգծել իրենց անհատականությունը: Դուք կարող եք իրականություն դարձնել նրանց ցանկությունը:

Նվիրում եք ոչ միայն ցանկություններն իրականացնելու փաթեթ, այլ՝ հիշողություն, որը տարիների ընթացքում էլ ավելի արժեքավոր է դառնում:

Նվեր-քարտերը ուժի մեջ են 6 ամիս: Նվիրեք այն ցանկացած առիթի ժամանակ:

Սովորաբար ֆոտոսեսիաներն իրականացնում ենք ֆոտոզբոսանքների միջոցով, Եթե Դուք ցանկանում եք նվեր-քարտերն օգտագործել ստուդիայում կամ մեկ այլ վայրում, անհրաժեշտ է համաձայնեցնել Stop Kadr photo & video studio-ի հետ:

Նվեր-քարտն իր մեջ ներառում է 2 ժամ լուսանկարահանում: Նկարները Ձեզ կտրամադրվեն սկավառակով: Սովորաբար տրվում են 50 հատ բարձրորակ լուսանկարներ: 15 լավագույն լուսանկարները խմբագրվում են առավել մանրամասն: Լուսանկարների տրամադրման ժամկետը սահմանվում է 1 ամիս:

Լուսանկարահանումներին կարող եք նաև մասնակցել ընկերների, ընտանիքի կամ աշխատանքային կոլլեկտիվների անդամների հետ միասին:

Նվեր-քարտը կարող եք օգտագործել նաև առանձին միջոցառումների ժամանակ՝ ծննդյան տոների, ցանկացած այլ ուրախ առիթների ընթացքում:

Զանգահարեք 077335705 հեռախոսահամարով:


Նվեր-քարտի գինն է 15,000 ՀՀ դրամ:
տեսնել ավելին »
Բոլոր իրավունքները պաշտպանված են. Автор изображений для темы: Gevorg hayrapetyan. Технологии Blogger.